Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն չի պատժի խորվաթ ֆոտբոլիստ Դոմագոյ Վիդուին «Կեցցե Ուկրաինան» և «Այրվիր, Բելգրադ» բառերով երկրորդ տեսանյութի համար՝ գրում է lenta.ru-ն:
Երկրորդ հոլովակի ուսումնասիրության արդյունքում կոմիտեում եկել են այն եզրակացության, որ այն տեսագրվել է մինչ առաջին տեսահոլովակի վերաբերյալ որոշում ընդունելը: Այդ պատճառով էլ ՖԻՖԱ-ն ֆուտբոլիստի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոց կիրառելու պատճառ չի տեսնում:








































