Թուրքական բանակում փորձարկվում է նորագույն KAAN հրթիռային հարվածային համալիրը։ Հրթիռները դրված են Մինսկի գործարանի արտադրության ժամանակակից անվավոր հենասարքի վրա, գրում է DefenceBolg.com-ը։
Այս շաբաթ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը Twitter-ում հրապարակել է նոր հրթիռային սարքավորման տեսագրությունը։ Մեքենան կրում է բալիստիկ հրթիռները, որոնցից յուրաքանչյուրում 470 կգ պայթուցիկ է առկա։
Համալիրը մշակել է թուրքական Roketsan ընկերությունը։ Մարտական համակարգի հիմնական խնդիրն է հարձակվել հակառակորդի կենդանի ուժի և զրահատեխնիկայի, ինչպես նաև այլ կարևոր թիրախների զգալի կուտակումների վրա։
«Որոշ դեպքերում այս բալիստիկ հրթիռը կարող է օդային ռմբակոծության այլընտրանքը լինել»,-ասվում է հաղորդագրությունում։









































