Friday, 19 06 2026
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից

Շոգ եղանակով պայմանավորված շտապ բժշկական օգնություն ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված

Շոգ եղանակով պայմանավորված շտապ բժշկական օգնություն ծառայությունը աշխատում է գերծանրաբեռնված: Հրավիրված ասուլիսում «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ այս շրջանում օրվա ընթացքում բազմաթիվ կանչեր են ստանում, որոնք գերազանցում են նախորդ ամիսների քանակը: Ընթացիկ տարվա հունիսին 1498-ով ավելի կանչ է ստացվել, քան նախորդ տարվա հունիսին:

«2018-ի հուլիսին ստացել ենք 1120-ով ավելի կան, քանի 2017-ի հուլիսին էր: Ամենաշատ կանչերը գրանցվել են հուլիսի 11-ին՝ 784 կանչ, որից 166-ի դեպքում հիվանդը հիվանդանոց է տեղափոխվել: Հուլիսի 4-ին ունեցել ենք 772 կանչ, որից 209 -ի դեպքում ենք հիվանդին տեղափոխել բժշկական հաստատություն: Վերջին տարիներին առաջին անգամ է նման ցուցանիշ գրանցվում: Կանչերը հիմնականում կապված են սիրտանոթային հիվանդությունների, սուր շնչառական հիվանդությունների, վնասվածքների հետ»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

Սրտաբան Մարինե Օրդյանը նշեց, որ աննախադեպ շոգի պատճառով սիրտանոթային հիվանդությունները սրվում են: Առաջին հերթին դա պայմանավորված է այն հանգամանքով, որ քրտնարտադրությունն ավելանում է, մարդու օրգանիզմը ջրազրկվում է, կորցնում է մեծ քանակությամբ հանքանյութեր, որոնք խիստ անհրաժեշտ են սրտանոթային համակարգի լավ աշխատանքի համար:

«Հորդորում ենք անպայման ջուր շատ օգտագործել: Առողջ մարդիկ 2.5-3 լ հեղուկ պետք է խմեն: Ցանկալի է, որ օրվա ընթացքում քաղաքացիներն իրենց հետ ջուր ման տան: Ժամը 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խորհուրդ չի տրվում տանից դուրս գալ, դուրս գալու դեպքում պարտադիր գլուխը պետք է ծածկել, թեթև հագուստ կրել, ֆիզիկական ակտիվությունը նվազեցնել»,-ասաց սրտաբանը:

Մարինե Օրդյանը նշեց, որ ինֆարկտների, ինսուլտների քանակն ավելանում է, որովհետև երբ օրգանիզմը ջրազրկվում է, արյունը խտանում է, ավելանում է տրոմբագոյացության պրոցեսը, ինչն էլ բերում է խնդիրների: Հետևաբար, խորհուրդ է տրվում խուսափել արևի ճառագայթներից, խմել բավարար քանակությամբ ջուր:

«Արևահարության դեպքում նկատվում է թուլություն, սրտխառնոց, երեսի կարմրություն, շատ քրտնարտադրություն, հևոց: Նման դեպքում մարդուն պետք է տեղափոխել հով տեղ, տարածք բացել, որ օդ գա, պառկացնել հորիզոնական դիրքով, ոտքերը բարձրացնել, ոչ շատ սառը ջուր տալ՝ խմեցնելով կում-կում, ճակատին սառը թրջոց դնել, կանչել շտապօգնություն»,-ասաց սրտաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում