ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին միավորում է պոպուլիզմի նկատմամբ նրանց վերաբերմունքը,– գրում է Politico պարբերականը՝ հղում անելով ԵՄ դիվանագետների և բարձրաստիճան քաղաքական գործիչների կարծիքին։
Մեյին, Մակրոնին, Մերկելին և Թրամփին սկզբունքորեն միավորում է նրանց հարաբերությունները պոպուլիզմի հետ,–պատմել է Մեծ Բրիտանիայի ավագ խորհրդականներից մեկը, երբ նրան հարցրել են այն մասին, թե ինչն է ընկած ԱՄՆ նախագգահի հարաբերությունների հիմքում նրա արևմտյան դաշնակիցների հետ։









































