«Դեռ 10-15 օր առաջ հրաժարականի թեման քննարկվում էր»,- այսօր ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Ենոք Ազարյանը:
Խոսելով հրաժարականի մասին` ավագանու անդամը շեշտեց, որ իր համար շատ պարզ է դեպքերի նման զարգացումն ու պատճառները։
«Պատճառներից մեկն էլ վստահության ընդհանուր դեֆիցիտն է: Բոլոր այն մարդիկ, որոնք պաշտոնյա են զբաղեցնում և նկատում են, որ կա վստահության դեֆիցիտ, ապա պետք է հեռանան»,- ասել է Ենոք Ազարյանը:








































