Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Հրաժարական ու վե՞րջ. Մարտի 1-ի պատասխանատվությունից չի խուսափելու ոչ ոք

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը։ Այս հրաժարականը խիստ կանխատեսելի էր Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի հրաժարականից հետո:

Սակայն Վահագն Հարությունյանի հրաժարականն, անշուշտ, ավելի լուրջ ենթատեքստ ունի և քննարկելի է Մարտի 1-ի գործում անցած շաբաթ տեղի ունեցած պատմական շրջադարձի համատեքստում: Պատահական չէ, որ Հարությունյանի հրաժարականն ուղղակիորեն հետևեց ոչ թե Հովսեփյանի հեռանալուն, այլ հենց այն շրջադարձին, որը տեղի ունեցավ Մարտի 1-ի գործում:

Վահագն Հարությունյանը ղեկավարել է Մարտի 1-ի գործի նախաքննությունը և, ըստ էության, զբաղված է եղել ոչ թե հանցագործության բացահայտմամբ, այլ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի իրականացրած սահմանադրական հեղաշրջման լեգիտիմացմամբ: Վահագն Հարությունյանն իրավական այս բեդպրեդելն իրականացրել է իր անմիջական ղեկավար Աղվան Հովսեփյանի իմացությամբ և հրահանգով:

Հիմա Աղվան Հովսեփյանը և Վահագն Հարությունյանը հեռանում են` թերևս ակնկալելով խուսափել տասնամյա վաղեմության իրադարձությունների պատասխանատվությունից: Այդպիսի պրակտիկա իրավական երկրներում գոյություն չունի և վստահաբար նման բան չի լինելու նաև հետհեղափոխական Հայաստանում, որտեղ տրվել է հին համակարգի կատարած հանցագործությունների բացահայտման գործընթացի մեկնարկը:

Մարտի 1-ի գործում շրջադարձը ենթադրում է ոչ միայն նախորդ իշխանության, այսպես կոչված, վերնախավի պատասխանատվություն, այլ նաև` այն մարդկանց, ովքեր կոծկել են հանցագործությունը, Մարտի 1-ի գործի հիմքում դրել են կեղծ, մտացածին վարկածներ` խրախուսելով իրական հանցագործներին և ազատությունից զրկելով մի քանի տասնյակ ընդդիմադիր գործիչների, ովքեր իրականում պետք է գործում ներգրավվեին որպես տուժողներ: Խոսքն` առաջին հերթին, Աղվան Հովսեփյանի, Վահագն Հարությունյանի և նրանց ենթակա տասնյակ քննիչների պատասխանատվության մասին է, որոնք իրականում Ռոբերտ Քոչարյանի հանցակիցներն են` գործուն աջակցություն ցուցաբերելով իշխանության յուրացման նրա ծրագրերին:

Հրաժարականը քաղաքական ակտ է, որը, սակայն, որևէ պաշտոնյայի չի ազատում իրավական պատասխանատվությունից, եթե նրա գործողությունները վնաս են հասցրել պետությանը կամ նրանց արարքում առկա է հանցակազմ:

Մարտի 1-ը համակասրգաստեղծ հանցագործություն է, որին, ըստ էության, մասնակցել է պետական ողջ համակարգը: Հանցագործության համապարփակ բացահայտումը ենթադրում է, որ քաղաքական և իրավական պատասխանատվության շրջանակում պետք է ներառվեն շատերը, որոնք այսօր չքմեղանում են` փորձելով ապահովագրել իրենց:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելը անհրաժեշտություն էր։ Միաժամանակ նա պնդել է, որ խորհրդարանն ու դրանում ընդգրկված քաղաքական ուժերը մարտի 1-ի համար պատասխանատվություն չեն կրում։ «Մենք արտակարգ դրության վերաբերյալ հայտարարություն ենք արել։ Դրա անհրաժեշտությունը տեսել ենք, որովհետև կար իրավիճակ, որը պետք էր իսկապես կարգավորել։ Կարգավորման մասին է արտակարգ դրությունը ոչ թե հաշվերհարդարի։ Մնացած գործողությունների համար Ազգային Ժողովը չի պատասխան տալիս»,- ասել է Ռուստամյանը։

2008-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենք չի եղել և դրան կողմ քվեարկած քաղաքական ուժերը գիտակցված մասնակցել են իշխանության յուրացման գործընթացին: Խորհրդարանը հիմք է ընդունել նաև պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանը, որը ոչ միայն հակասահմանադրան է, այլ հիմք է հանդիսացել, որ պաշտպանության նախկին նախարարին առաջադրվի ծանր մեղադրանք: Արտակարգ դրության և քաղաքական հաշվեհարդարի համար պատասխանատու է ոչ միայն ՀՀԿ-ն, այլ դրա օգտին քվեարկած ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ խմբակցությունները, որոնք գործուն մասնակցություն են ցուցաբերել սահմանադրական կարգի տապալման գործընթացին: Խորհրդարանականների վարքագիծը ենթադրում է առնվազն քաղաքական պատասխանատվություն, եթե, իհարկե, նախաքննության մարմինը չհանգի նաև որոշակի քրեաիրավական գնահատականների:

Մարտի 1-ը սահմանագծային նշանակություն ուներ, որը մի կողմում թողեց խրախճանքի մեջ գտնվող Ռոբերտ – Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին և նրանց հետ «արյունոտ» կոալիցիայի մեջ մտած ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին և ՀՅԴ-ին, մյուս կողմում` հասարակությանը: Գործի համապարփակ բացահայտումը նույնպես սահմանագծային նշանակություն կունենա, որը ոչ միայն իրավական հետևանքներ է առաջացնելու կոնկրետ մարդկանց համար, այլ նաև` քաղաքական լուսանցքում է թողնելու բոլոր այն ուժերին, որոնք աջակցել են քրեաօլիգարխիայի արյունոտ հաշվեհարդարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում