Աստղային ամուսիններ Վիկտորյա և Դևիդ Բեքհեմները, որոնք վերջերս նշեցին իրենց ամուսնության 19 ամյակը, շնորհավորել են իրենց դստերը՝ Հարփեր Սևենին ծննդյան օրվա առթիվ։ Այսօր, հուլիսի 10-ին աղջիկը յոթ տարեկան է դարձել։
Առաջինը աղջկան իր Instagram-ի էջում սրտառուչ տողերով շնորհավորել է հայրիկը։

«Ինչ կարող եմ ես ասել իմ փոքրիկ արքայադստեր մասին, բացի այն, որ նա կատարյալ է ամեն ինչում։ Հարպերն այսօր յոթ տարեկան է դառնում։ Շնորհավոր ծնունդդ, իմ մեծ աղջիկ։ Մայրիկը, հայրիկը և եղբայրներդ քեզ շատ են սիրում։ Դու ինձ ամեն օր ստիպում ես ժպտալ»,– գրել է Դևիդը։
Քիչ ուշ իր «Instagram»-ում շնորհավորանք է տեղադրել նաև Վիտորյա Բեքհեմը։

«Ծնունդդ շնորհավոր, փոքրիկ աղջիկ։ Մենք քեզ շատ ենք սիրում։ Քեզ շատ համբույրներ։ Մայրիկ, հայրիկ, Բրուքլին, Ռոմեո և Քրուզ»,– գրել է դիզայները։
Նշենք, որ օրերս աստղային ծնողները Հարփերին թանկարժեք նվեր են արել։ Նրանք փոքրիկին սեփական պոնի են նվիրել, որը մոտ տասը հազար դոլար արժի։












































