Friday, 19 06 2026
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին

Նիկոլ Փաշինյանը այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Մեղրի ազատ տնտեսական գոտում: Վարչապետը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այստեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:

Նշվել է, որ գոտու կառուցման առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար: Նշվել է, որ այժմ կան արտերկրյա մի քանի ընկերություններ, որոնք հայտ են ներկայացրել գոտում գործունեություն ծավալելու համար:

Տեղեկացվել է նաև ԱՏԳ-ն ունի տարածքն ընդլայնելու խնդիր, ինչի հետ կապված ընթանում են համապատասխան քննարկումներ: Ակնկալվում է, որ Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապա, կառավարության ղեկավարը եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում:

Պատասխանատուները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մաքսատան աշխատանքը ու մատուցվող ծառայությունները. զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է սեղմ ժամկետներում: Վարչապետը մաքսատան տարածքում նկատել է մի քանի խնդիրներ և հանձնարարել սեղմ ժամկետներում վերացնել դրանք:

Նիկոլ Փաշինյանը զրուցել է նաև մաքսատանը ապրանքներ մաքսազերծող քաղաքացիների հետ՝ հետաքրքրվել, թե ինչ խնդիրների են բախվում: Նրանք գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայություններից և նշել, որ մաքսազերծման աշխատանքների տևողությունը զգալիորեն կրճատվել է:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել մաքսակետում մատուցվող ծառայությունների բարելավման աշխատանքները՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ժամանակահատվածը կրճատելու, սահմանահատումն առավել սահուն և արագ կազմակերպելու և մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մեղրիի բժշկական կենտրոն, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու մատուցվող ծառայություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում