Դեմոկրատների կողմից ամերիկյան սենատոր Քլեր Մակքասքիլը, Սենտ–Լուիսում պաշտոնական ճաշի ժամանակ, քիչ է մնացել խեղդվի։ 64-ամյա կնոջը փրկել է նրա գործընկերը՝ սենատոր Ջո Մանչինը։ Երբ Մակքասքիլը սկսել է ուժեղ հազալ և կարմրել է, Մանչինը նետվել է դեպի նա և Հեյմլիխի շարժումն է կիրառել՝ Քլերին գրկելով ուսերից։
Սակայն, ինչպես գրում է US Today պարբերական, Ջոն չափն անցել է։ Քլերը դադարել է շնչահեղձ լինել, սակայն բողոքել է ցավից։ Խեղդվելու վտանգն անցել է, բայց պարզվել է, որ Մանչինը կոտրել է նրա ողը։
«Ես իրոք շատ շնորհակալ եմ Ջոյին։ Մի քանի շաբաթվա ցավը մեծ խնդիր չէ»,– հայտարարել է սենատորը։








































