Սոցկայքի օգտատերերին նվաճել է ոստիկանական շունը, որն արտակարգ իրավիճակներում մարդուն կարողանում է օգնություն ցույց տալ։ «Փրկության» տեսագրությունը Twitter-ի իր էջում հրապարակել է իսպանական ոստիկանությունը։
«Մեր երեք տարեկան ընկերոջ՝ Պոնչոյի հերոսական արարքը, որը, առանց րոպե անգամ կորցնելու, շտապեց փրկել գործակալի կյանքը»,-ասվում է հաղորդագրությունում։
"Heroica" actuación de nuestro #Compañerosde4Patas Poncho, que no dudó ni un instante en "salvar la vida" del agente, practicando la #RCP de una manera magistral.
El perro es el único ser en el mundo que te amará más de lo que se ama a sí mismo- John Billings#Adopta pic.twitter.com/yeoEwPkbRc— Policía de Madrid (@policiademadrid) June 22, 2018
Տեսագրությունում երևում է՝ ինչպես է ոստիկանը գետնին ընկնում՝ իբր գիտակցությունը կորցնելով։ Նրա մոտ է վազում Պոնչոն, որի պոչին ոստիկանական ազդանշան է ամրացված։ Շունը մի քանի անգամ ցատկում է մարդու կրծքին, իսկ հետո փորձում հասկանալ՝ արդյոք նա շնչու՞մ է։ Այդ գործողությունները Պոնչոն կրկնեց մինչև ոստիկանի «գիտակցության գալը»։
Հրապարակման պահից տեսագրությունը ավելի քան 20 հազար like և 11 հազար վերահրապարակում է հավաքել։








































