Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Հիփոթեքային վարկերի կանխավճարի չափը կնվազի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց երիտասարդ ընտանիքների համար մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր տրամադրելու ծրագրի մասին: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ կշարունակվի և նոր թափ կստանա «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը: «Մեծ է հավանականությունը, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով մենք կունենանք 7-7.5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր, և բավականին մեծ ծավալով կիրականացնենք այս ծրագիրը: Հույս ունենք ամեն տարվա հետ այդ ծրագիրն ավելի կմեծանա»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նաև հայտարարեց, որ կանխատեսում են, որ կնվազի նաև հիփոթեքային վարկերի կանխավճարի չափը: Նա մանրամասնեց, որ երիտասարդ ընտանիքների դեպքում մեծ է հավանականությունը, որ կանխավճարի չափը ներկայիս 30 տոկոսից կնվազի և կդառնա 20 տոկոս:

Վարչապետն անդրադարձավ նաև «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրին: Նա ընդգծեց, որ այս դեպքում լինելու է հիփոթեքային վարկի աննախադեպ ցածր տոկոս: Նա նշեց, որ զինվորոկանների դեպքում ստացվում է այնպես, որ նրանք անտոկոս վարկ են ստանալու:

Կանխավճարը զինվորականների համար կլինի 10 տոկոս:

Անդրադառնալով հարցին՝ թե միջին աշխատավարձով ապրող մարդը կարողանալո՞ւ է և երեխա պահել, և միաժամանակ հիփոթեքային վարկ վերցնելու միջոցով բնակարան ձեռք բերել՝ վարչապետը պատասխանեց. «Իհարկե, տվյալ դեպքում պետք է հստակեցնեք, թե ինչ նկատի ունեք միջին աշխատավարձ ասելով, բայց Կենտրոնական բանկի մասնագետների հաշվարկով, օրինակ, 20 միլիոն դրամանոց բնակարանի համար ամիսը անհրաժեշտ կլինի վճարել 100 հազար դրամ: Եթե միջին աշխատավարձ համարենք ընտանիքի երկու աշխատողների աշխատավարձը՝ օրինակ 450-500 հազար դրամը, որոշակի հնարավորություններ ստեղծվում են: Մենք հասկանում ենք, որ սա սկիզբն է, և ծրագիրը որքան հաջող ընթանա, նաև հետագայում այդ տոկոսները և գումարները որոշակի նվազում կապրեն: Եթե մենք կարողանանք այս ընթացքում հուսալի շինարարի միջոցով հուսալի վարկեր տրամադրել, այս պարագայում կարծում եմ, որ ծրագիրը մեծ հաջողություն կունենա»:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ խնդիր են դրել, որ վերը նշված ծրագրերի շրջնակներում շինարարությունը միայն Երևանում չկենտրոնանա: «Սա կարևոր է նրանով, որ նորակառույց բնակարանների պարագայում նաև եկամտահարկի վերադարձի օրենսդրական հնարավորությունն է գործում: Այսինքն, եթե բնակարանը ձեռք է բերվում նորակառույց շենքից, բացի այս արտոնություններից, կա հնարավորություն նաև պետությանը վճարվելիք եկամտահարկով փակել վարկի տոկոսները: Այսինքն, ըստ էության, պետությունն այսպիոսով մասնակցություն է ունենում վարկի մարմանը, և սա շատ լավ հնարավորություն է: Եթե այս երեք կոմպոնենտը մենք գումարենք, բավականին մատչելի պայմաններ կստանանք և բավականին լավ ծավալներ կունենանք շինարարության»:

Վարչապետը նաև հայտնեց, որ հունիսի 26-ին նշված հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացնելու Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում