Նատալյա Նեմչինովային ԶԼՄ–ները ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենագեղեցիկ երկրպագու են անվանում։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ռուսական ազգային գլխազարդով նրա լուսանկարը գրավել էր ԶԼՄ–ների ուշադրությունը։ Ավելի ուշ երկրպագուները պարզել էին, որ աղջիկը պոռնոաստղ է։

«Երևի թե դա ոմանց կվշտացնի, բայց ես երբեք չեմ աշխատել պոռնոարդյունաբերության ոլորտում։ Այն ամենը, ինչ գրում են իմ մասին, սուտ է»,– հայտարարել է աղջիկը։ Նա նաև հայտարարել է, որ ոչ ոք չէր կարող տեսնել իր մասնակցությամբ անկեղծ ֆիլմեր, քանի որ դրանք պարզապես գոյություն չունեն։ Տեսանյութ կա, և այն, բազմաթիվ լուսանկարների հետ միասին, աղջկա խոսքերով, իր նախկին ընկերն է տարածել, որից նա վերջերս բաժանվել է։ Նեմչինովան համոզված է, որ այդպես նա փորձել է վրեժխնդիր լինել։

«Ինչ որ մի ժամանակ որպես մոդել եմ նկարվել։ Բայց դա իմ հոբին է եղել, ոչ թե մշտական աշխատանք»,– ասել է նա։

Ամենագեղեցիկ երկրպագուն նաև հայտարարել է, որ նախատեսում է ներկա գտնվել Ռուսաստան–Ուրուգվայ խաղին, հունիսի 25-ին։










































