«Սա պայքար է հանցավորության դեմ և ոստիկանության այդ գործողությունները դրա վառ օրինակն է․ ցանկացած պետության պարտավորությունն է հանցագործ աշխարհից իր քաղաքացուն զերծ պահելը»։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
Վերջինիս խոսքերով՝ 10 տարիների ընթացքում բոլորն են իմացել ինչպես է ՀՀԿ-ն օգտագործել այդ ուժը, ինչպես էին նրանք մարդկանց ուղղորդում տեղամասեր, գլխավորում շտաբները և այլն։ «Երբ կրիմինալը սերտաճում է պետոթյան հետ կոչվում է մաֆիա, մաֆիոզ միավորումներ։ Օրենքով գողերի օրենքի մեջ երբեք չկա ցանկացած հարաբերություն գողի և պետական չինովնիկի հետ։Դա արգելվում է։ Բայց ես գիտեմ, երբ 2008-ին ընդդիմադիրներին լցրին բանտերը, նույնիսկ օրենքով գող է խառնվել դրան, որի իրավունքը չուներ։ Դա իր գործը չէր։ ՀՀԿ-ական ամենաբարձր էշելոններում պահպանվել է կապը կրիմինալի հետ»,- ասաց նա, հիշեցնելով, որ մի քանի անգամ «սխոդկա» է եղել, որին իրավապահ համակարգը չի միջամտել քանի որ դա եղել է բարձրագույն ղեկավարության պատվերով և բարձր հովանու տակ։
Մանրամասները՝ տեսանյութում։








































