Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Բռնապետի աշունը. 20 տարի անց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ դատի է տվել «Առաջին լրատվական»-ին և «Ժամանակ» օրաթերթին՝ 2 մլն դրամ պահանջելով իբր իրեն զրպարտելու համար։ Ինչի համար, էական չէ։ Էականն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանը համարում է որպես վեճերի լուծման լեգիտիմ ինստիտուտ։ Դա ոչ միայն էական է, այլ նաև հրաշալի։ Քանի որ, եթե դատարանում կարող են լուծվել Քոչարյանի կարծիքով, իր դեմ ուղղված հարցերը, ապա նույն դատարանում կարող են լուծվել նաև այն հարցերը, որոնց դեպքում ինքը կարող է հանդես գալ ոչ թե որպես հայցվոր, այլ որպես պաշտպանյալ կամ մեղադրյալ։ Այո, դատարանն է բոլոր վեճերի լուծման՝ քաղաքակրության կողմից ստեղծված միակ լեգիտիմ մարմինը։ Ու դատարաններում, ինչպես վկայում է համաշխարհային փորձը, քննվում ու վճիռներ են կայացվում ոչ միայն անհատական, այլ նաև կոլեկտիվ հայցերով։ Ու լինում են նաև դեպքեր, երբ որպես հայցվոր կարող է հանդես գալ ամբողջ հասարակությունը։ Դրա իրավական մեխանիզմները քաղաքակրթությունը նույնպես մշակել է։ Եվ ուրեմն, Ռոբերտ Քոչարյանը մեծագույն նվեր է մատուցել հասարակությանը՝ հերթական անգամ դատական հայց ներկայացնելով լրատվամիջոցի դեմ, քանի որ այդպիսով խոստովանում է, որ լեգիտիմ է համարում ոչ միայն իր պաշտոնավարման ու հետո նաև իր իրավահաջորդի պաշտոնավարման շրջանի կախյալ դատարանները, այլ նաև նոր իշխանության, նոր Հայաստանի անկախ դատական մարմինները։

Գիտակացաբար կամ ոչ, այսպիսով Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղում հասարակությանը, որ պատրաստ է ընդունել ոչ միայն իր հայցով նոր Հայաստանի կայացրած դատարանի վճիռը, այլ նաև այն հայցերով վճիռները, որոնք կարող են ուղղված լինել իր դեմ։ Գնդակը, ինչպես ասում են, հասարակության դաշտում է։ Իսկ հասարակությունը թավշյա հեղափոխությամբ վստահության մանդատ է տվել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Եվ ուրեմն, գնդակը հասարակության դաշտում լինելով, Նիկոլ Փաշինյանի իշխանության դաշտում է։ Բայց այս հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանդիպելու է դժվարության, որովհետև շատ դժվար է լինելու որոշել հատկապես որ գործով դատական հայց ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջնահերթության կարգով, քանի որ դրանք շատ են, չափազանց շատ՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1, պաշտոնյաների չբացահայտված սպանություններ, Հայաստանի ռազմավարական օբյեկտների նվիրաբերում Ռուսաստանին, ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններից Արցախի դուրս մղում, Հայաստանի քաղաքական դաշտի ապականում ու կուսակցությունների կազմաքանդում, քրեաօլիգարխիայի ձևավորում, մենաշնորհների հաստատում…Այս շարքն այնքան երկար է, որ Հայաստանի բոլոր քննչական մարմիններն ու դատարանները՝ միասին վերցրած, չեն կարող սպասարկել Քոչարյանի դեմ հարուցվելիք գործերի մի մասը անգամ։ Բայց այս հարցում ևս քաղաքակրթությունն ու աշխարհը ստեղծել է գործիքներ ու ինստիտուտներ, որոնք հնարավորություն են տալիս դատական վեճերը լուծել ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային ատյալններում։

Այդպիսի ինստիտուտներից է Հաագայի միջազգային քրեական դատարանը, որին Ռոբերտ Քոչարյանի գործով դիմելու համար ստորագրահավաք էր սկսվել 2008 թվականին Համաժողովրդական շարժումը ներկայացնող Դավիթ Շահնազարյանը՝ Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի նկատմամբ գործած հանցանքների համար: Այն ժամանակ ստորագրահավաքի հիմքում դրված փաստաթղթում արձանագրված էր, որ Քոչարյանը երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա` կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն, ինչպես նաև իր միանձնյա եւ բռնատիրական իշխանությունը ամրապնդել է արյունով` 1999թ. հոկտեմեբրի 27-ի ոճրագործությամբ եւ Հայաստանում հաստատել է իրական ավազակապետական ռեժիմ, որն ավարտել է կրկին արյունով` 2008թ. մարտի 1-ի դաժան սպանդով։ Այդ փաստաթուղթն այսօր էլ առկա է, ստորագրահավաքը կարող է վերսկսվել ցանկացած պահի։

Մնում է պարզել՝ Քոչարյանի համար ընդունելի է նաև Հաագայի միջազգային դատարա՞նը, թե՞ որպես սաստիկ ազգային գործիչ նա գերադասում է միայն ներհայկական դատական ատյանները։ Ինչ վերաբերում է զրպարտությանը, որի համար Քոչարյանը դատի է տվել լրատվամիջոցին, ապա դա կարող է նաև բումերանգի էֆեկտ ունենալ, քանի որ իր իշխանությունը մի ամբողջ ժողովրդի 10 տարի պահել է նախկին իշխանությանը զրպարտելու կեղծիքով կերակրելով և նույնքան կեղծ քարոզչությամբ, որը զրպարտություն կարելի է համարել ամբողջ հասարակության նկատմամբ։ Այնպես որ, հասարակությունը կարող է բացի վերը նշված գործերի երկար շարանից նաև հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Բացառապես ազգային մղումներով առաջնորդվելով՝ հայկական դատարանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում