Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Արտակ Զեյնալյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Հունիսի 22-ին նախարար Զեյնալյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել կառավարության հետ Վենետիկի հանձնաժողովի արդյունավետ համագործակցության համար: Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը խորացնելու երկուստեք կամք և ներուժ կա: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Զեյնալյանը վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունը էլ արդյունավետ համագործակցել Հանձնաժողովի հետ:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ մեծ ոգևորությամբ են ընդունել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը:

Այնուհետ, նախարար Զեյնալյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում նա նշել է, որ Հայաստանի Կառավարության առաջնային առաքելությունն է ժողովրդի՝ իշխանությունը ձևավորելու իր անքակտելի սահմանադրական իրավունքը կյանքի կոչել՝ ապահովելով դրա համար անհրաժեշտ իրավական մեխանիզմները եւ դրան նպաստող հնարավոր բոլոր այլ պայմանները:

Նախարարը հավելել է, որ իր այս առաքելության իրականացման նպատակով Կառավարությունը մտադիր է նախաձեռնել ընտրական օրենսդրության բարեփոխումներ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Սահմանադրության պահանջներին համապատասխան իրականացնելու նպատակով: Կառավարության ծրագիրը հաստատվել է՝ մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության ամրագրմամբ:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ելույթներից հետո ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն նշել է, որ կարևոր է՝ ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան` թափանցիկ և ներառական ձևով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար և որպեսզի կուսակցությունները Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ ընտրություններին մասնակցելու համար:

Հանձնաժողովի պլենար նիստի Հայաստանին վերաբերվող հատվածը նախարար Զեյնալյանն ամփոփել է՝ նշելով, որ ընտրական օրենսդրության փոփոխությունների փաթեթի մշակման ընթացքում հաշվի են առնվելու շահագրգիռ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացվող մտահոգությունները, դրանք մանրամասն քննարկվելու և հասցեագրվելու են օրենսդրական փոփոխությունների նախագծի մշակման ընթացքում, իսկ իր Կառավարությունը երաշխավորելու է այդ աշխատանքների հնարավորինս ներառականությունը եւ թափանցիկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում