Մեծ Բրիտանիայի Հեմփշիր կոմսությունում Հոսփորթի հիվանդանոցում ավելի քան 450 հիվանդներ կարող էին մահանալ բժշկի պատճառով, որը 12 տարի շարունակ գիտակցաբար ուժեղ ցավազրկողներ է տվել հիվանդներին՝ գրում է hronika.info-ն:
Անկախ հանձնախմբի զեկույցում ասվում է, որ հիվանդանոցի բժիշկներից մեկը 12 տարի՝ 1989-2000 թվականներին, հզոր ցավազրկողներ է նշանակել՝ հիվանդների կյանքի տևողությունը նվազեցնելու համար:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը ցույց են տվել, որ 12 տարիների ընթացքում դոկտոր Ջեյն Բարթոնը պատասխանատու է եղել հիվանդանոցում դեղերի նշանակման պրակտիկայի համար, որին հետևել է բժշկական ողջ անձնակազմը:
Թեև խորհրդատուները հիվանդների բուժմանը ուղղակիորեն չեն մասնակցել, բժշկական տվյալները ցույց են տալիս, որ նրանք տեղյակ են եղել օգտագործված դեղերի բնույթին, սակայն չեն միջամտել, որպեսզի դադարեցնեն այդ պրակտիկան՝ ասվում է զեկույցում:








































