Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Քրիշտիանու Ռոնալդուի ներկայիս մարզավիճակի, Խաբի Ալոնսոյի նշանակության ու ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի նկատմամբ հետաքրքրության ասեկոսեների մասին:
«Քրիշտիանու Ռոնալդուն այժմ իր լավագույն մարզավիճակում չէ, բայց նա այս մակարդակի վրա է եղել վերջին 4-5 մրցաշրջանների ընթացքում:
Ֆալկաոն հիանալի ֆուտբոլիստ է, սակայն մենք գոհ ենք այն հարձակվողներից, ովքեր մեր տրամադրության տակ են: Հիմա ես չեմ մտածում, որ Ֆալկաոն շատ անհրաժեշտ խաղացող է «Ռեալ»-ի համար:
Ասել եմ Խաբի Ալոնսոյին, որ այստեղ բոլորը` խաղացողները, երկրպագուները, ես, ցանկանում ենք, որ նա մնա: Այժմ որոշումն իրենն է»,- ասել է իտալացի մասնագետը:









































