Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Անրին նշել է, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի գործողությունները խաղադաշտում հիացմունքի են արժանի: Այնուամենայնիվ, նա նշել է, որ «Ոսկե գնդակ»-ը կհանձներ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:
«Ռոնալդուի վերաբերյալ միշտ բուռն քննարկումներ են լինում: Բայց պահ է գալիս, որ պետք է ամեն ինչ մի կողմ դնել և ուսումնասիրել ֆուտբոլիստի վիճակագրությունն ու խաղը: Այն, ինչ Քրիշտիանուն անում է խաղադաշտում, պարզապես խելահեղություն է:
Ռիբերին նույնպես մեծագույն ֆուտբոլիստ է, բայց այլ տիպի: Նա գոլերին գերադասում է պահերի ստեղծումը: Ֆրանկն այն ֆուտբոլիստներից է, ում հետ ցանկանում ես խաղադաշտ դուրս գալ: Բնականաբար, կցանկանայի «Ոսկե գնդակ»-ը հանձնել նրան»,- ասել է Անրին:






































