«Բայեր»-ը պատրաստվում է դիմել Մադրիդի «Ռեալ»-ին` հարձակվող Խոսե Ռոդրիգեսի տրանսֆերային առաջարկով:
Տեղեկությունների համաձայն` գերմանական ակումբը 25 մլն եվրո է առաջարկում 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, սակայն հարձակվողի պայմանագրով նախատեսված հրաժարագինը 200 մլն եվրո է կազմում:
Հաջորդ շաբաթ «Բայեր»-ի ներկայացուցիչները կժամանեն Մադրիդ` «արքայական ակումբ»-ի հետ բանակցություններ սկսելու նպատակով:
Նշենք, որ «Ռեալ»-ի երկրպագուները Խոսեին «իսպանական Ռոնալդու» են անվանում:









































