Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է Անգլիա տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
El Confidencial-ը հայտնում է, որ 32-ամյա իսպանացին, ով 2013 թվականին կորցրել է իր տեղը «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում, ուսումնասիրում է «Արսենալ» տեղափոխության տարբերակը:
Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է Կասիլյասի ծառայություններով, ով թիմի կազմում կարող է միանալ Մեսութ Օզիլին, ինչպես նաև իր հայրենակիցներին` Սանտի Կասորլային, Միկել Արտետային և Նաչո Մոնրեալին:







































