Wednesday, 29 05 2024
Եթե սրբազան շարժում է, ուրեմն ոստիկանությանն էլ սրբազան ծառայություն է. Անդրանիկ Քոչարյան
Ինչու՞ չի եկել Վահե՛ Ղազարյանը. վեճ` իշխանության և ընդդիմության միջև ԱԺ-ում
18:40
Հարավաֆրիկյան Հանրապետությունում նոր խորհրդարան են ընտրում
18:30
Լեհաստանը մտադիր է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծել լեհ զինվորի դանակահարությունից հետո
18:20
Լեհաստանը դեմ չէ, որ Ուկրաինան իր մատակարարած զենքով հարվածի Ռուսաստանի տարածքի օբյեկտներին
18:13
Տավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել է
18:10
Նյու Դելիում ռեկորդային` 49,9 աստիճան շոգ է գրանցվել
Երեւանին հաջողվու՞մ է հակակշռել աշխարհաքաղաքական «մեխը»
17:50
Իսպանիան ետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից
Մեհրաբյան Online
Էրդողանը Նեթանյահուին մոլագար է անվանել
17:30
Շվեդիան Ուկրաինային 1,2 մլրդ եվրոյի նոր օգնություն կտրամադրի
17:20
Բլինքենը մեկնել է Մոլդովա
17:10
Գերմանիան և Ֆրանսիան համատեղ հեռահար զենք կմշակեն
Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղից հասցված վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ
16:50
Հունական բեռնանավը վնասվածքներ է ստացել, ենթադրաբար, Եմենի հութիների գրոհի հետևանքով
16:50
Նավթը շարունակում է թանկանալ. Brent-ի գինը հասել է 84,4 դոլարի
Վրաստանի խորհրդարանի խոսնակը մտադիր է նախագահի փոխարեն ստորագրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը
Գամբարը, Քերիմլին եւ Ալիեւը
Ծեծկռտուք սուպերմարկետի ավտոկայանատեղիում, որն ավարտվել է սպանության փորձով. ՔԿ
Հիփոթեքային վարկեր, ավտովարկեր տրվում են արտարժույթի պատրվակով․ չարաշահումներ են․ ԿԲ նախագահ
Կապիտալ ծախսերն աճել են 27 %-ով․ խրոնիկ թերակատարումը հաղթահարված է․ Վահե Հովհաննիսյան
Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Արևմուտքը շատ կոշտ կարձագանքի. հնարավոր են պատժամիջոցներ՝ «ռուսական օրենքին» առնչված բոլորի դեմ
ՊԵԿ օպերլիազորները կաշառք են վերցրել ու միմյանց միջև բաժանել
Տեռորիստական նկրտումներ ունի այս խմբակը․ նժարին դրված է ՀՀ պետականությունը
15:45
Հյուսիսային Կորեան աղբ տեղափոխող ավելի քան 150 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա. Yonhap
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 39 %-ով․ Վահե Հովհաննիսյան

Նախագահ Արմեն Սարգսյանն անգամ իր ունեցած լիազորություններին չի տիրապետում. սահմանադրագետ

Ոչ վաղ անցյալում նախագահ Արմեն Սարգսյանը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում խոսել էր սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Նա պնդել էր, որ իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի միջև։ «Խնդիրն այն է, որ մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն: Մեր Սահմանադրությամբ հսկայական լիազորություններ են տրված կառավարությանն ու վարչապետին: Հայաստանում դա կոչում են «սուպերվարչապետություն» և պարոն Փաշինյանն առաջիններից էր խորհրդարանում, որ որպես ընդդիմության առաջնորդ, քննադատում էր այս ամենը: Իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի գրասենյակի միջև»,- ասել էր Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ այդ փոփոխությունը հեշտությամբ չի արվելու, քանի որ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը ԱԺ-ում փոքրամասնություն է. «Սակայն այդ փոփոխությունները մեզ անհրաժեշտ են, քանի որ մեզ պետք չէ մի համակարգ, որը կայուն չի լինելու: Իրական իշխանությունը պետք է բաժանված լինի իշխանության երեք ճյուղերի միջև. առաջին հերթին խորհրդարանի, քանի որ սա խորհրդարանական հանրապետություն է, այնուհետև նախագահի գրասենյակի և վարչապետի գրասենյակի միջև: Դուք չեք կարող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ, եթե հասարակության խոշոր մասը դժգոհ է Ընտրական օրենսգրքից: Սա նույնպես պետք է փոփոխվի»:

Ակնհայտ է, սակայն, որ ներկա փուլում, ոչ էլ մոտ ապագայում հատկապես սահմանադրական փոփոխություններ չեն նախաձեռնվում։ Ամեն դեպքում որևէ մեկը դրա մասին չի խոսել, քննարկումներ չկան։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա մեկ տարվա մեջ պլանավորվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա սահմանադրական փոփոխությունները դրանից շուտ հաստատ չեն կարող իրականացվել։

Ամեն դեպքում, եթե անգամ նախաձեռնվի էլ սահմանադրական փոփոխություններ, դա միանշանակ պետք է իրականացնել հանրաքվեի միջոցով, քանի որ պետական իշխանության լիազորությունների հետ կապված դրույթները փոխվում են միայն հանրաքվեի միջոցով։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար միայն Հանրապետության նախագահի ցանկությունը շատ քիչ է։ Անհրաժեշտ է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մեծամասնության կոնսոլիդացված մոտեցում, որպեսզի փոփոխությունների նախագիծը ԱԺ-ի որոշմամբ դրվի հանրաքվեի ։

Ինչ վերաբերում է վարչապետական լիազորություններին, լիազորությունների հավասարակշռմանը, ապա սահմանադրագետի խոսքերով՝ նախագահի գործառույթները գործող Սահմանադրությամբ այնքան էլ քիչ չեն, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Արմեն Սարգսյանն այսօր իր կողքին չունի համարժեք թիմ, որպեսզի իր գործառույթները կարողանա իրականացնել այդ թիմի միջոցով։ «Նրա լիազորություններն այնքան էլ քիչ չեն և խորհրդարանական հանրապետության մոդելի դեպքում բավարար են։ Խորհրդարանական համակարգում նախագահը պետք է ուղղորդող դեր ունենա, բայց այսօր նա ոչ լուրջ մասնագետ խորհրդականներ ունի, ոչ աշխատակազմում լուրջ պրոֆեսիոնալներ կան, որպեսզի պետության զարգացման ուղղորդումները մշակեն և ներկայացնեն իրեն, որպեսզի պետական իշխանության համակարգի ամբողջականության պահպանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը լինի, հանրապետությունում միասնական իրավամտածողության դաշտ ձևավորվի։ Այս ամեն ինչը նախագահի գործառույթն է։ Էլ չեմ ասում պետական իշխանության թևերի միջև հավասարակշռությունը»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ հեղափոխության օրերին հանրապետությունում ստեղծված իրավիճակը իսկական քննություն էր նախագահի համար։ Նա պետք է արբիտրի դեր կատարեր երկրում իր հեղինակությամբ։ «Մինչև հեղափոխությունը նա պետք է արբիտրի դեր կատարեր իշխանության և ընդդիմության միջև երկխոսության համար։ Հիմա ՀՀԿ-ն իրեն ընդդիմություն է հայտարարել, իսկ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրություններ է ուզում, որի ֆոնին մյուս քաղաքական ուժերը չեն ուզում։ Հիմա նախագահի համար իրեն դրսևորելու համար ամենաիդեալական վիճակն է, որպեսզի կարողանա այս բոլոր խնդիրները հարթի և ներդաշնակություն ապահովի։ Իսկ այս խնդիրները սահմանադրաիրավական կարգավորման դաշտից դուրս են: Դրանք ավելի շատ քաղաքական, պետականակերտության ոլորտի խնդիրներ են, որտեղ ավելի շատ քաղաքական կամք, գիտելիքներ, հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ ու կոմպետենտություն է անհրաժեշտ»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ նախագահը կարող էր այդ առիթն օգտագործել և ավելի բարձրացնել իր վարկանիշը։ Թեպետ այսօրվա դրությամբ էլի բարձր է նախագահի վարկանիշը։ Նա կարող էր առիթն օգտագործել։ Այնպես որ, իր լիազորությունների մասով խնդիր չկա։ Խնդիրն ավելի շատ իր անտեղյակությունն է։ Մի պարզ օրինակ բերեմ։ Նա այնքան տեղեկատվության աղբյուր չունի, որ երբ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Էմիլ Բաբայանը չընտրվեց, օրենքով 10 օրյա ժամկետով նա պետք է ուրիշ թեկնածու առաջադրեր, բայց նա այնքան անտեղյակ էր ու նրա թիմն այնքան անտեղյակ էր, որ չկարողացավ նրան հուշել, թե մեր երկրում ովքեր են համարժեք արժանիքներով ու մասնագիտական գիտելիքներով օժտված անձինք։ Նրան համապատասխան անձանց շրջանակ չի ներկայացվել, որ նա կարողանար կողմնորոշվեր և այլընտրանքային թեկնածու առաջադրեր։ Նա անգամ դա չկարողացավ անել։ Հետևաբար, այստեղ խնդիրը ոչ թե իր լիազորությունների սահմանափակ լինելն է, այլ այն, որ նա անգամ իր ունեցած լիազորություններին չի տիրապետում։ Եվ հետո պետականակերտության իմաստով խնդիրը ոչ թե լիազորությունների շրջանակն է, այլ ունեցած դերը։ Այսօր նախագահի ինստիտուտի դերը չի որոշվում լիազորությունների շրջանակով, այլ երկրում ունեցած տեղով ու դերով, որն ավելի կարևոր է։ Եթե նա այսօր կարողանա համարժեք թիմ ձևավորել, ապա կկարողանա բարձր մակարդակով իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված իրազորությունները»,- եզրափակեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում