Mirror-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Չելսի»-ն կրկին հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի ծառայություններով:
Երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ անգլիացի հարձակվողը հրաժարվել է նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել «կարմիր սատանաներ»-ի հետ: Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2015թ.:
Հիշեցնենք, որ 2013թ. ամռանը նույնպես «Չելսի»-ն հետաքրքրվում էր Ռունիի ծառայություններով, բայց «Յունայթեդ»-ը մերժեց «արիստոկրատներ»-ի առաջարկը:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռունին 13 խաղերում խփել է 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:









































