Ուկրաինան գտնվում է անդունդի եզրին և հեռու չէ ֆինանսական և քաղաքական աղետից՝ գրում է The Guardian-ը:
Ուկրաինայի պաշարները գրեթե սպառվել են, արժույթը խոցելի է, առևտուրը խախտվել է Ռուսաստանի միջամտությամբ, և մինչև մարտ երկիրը կմնա առանց գումարի:
Վիկտոր Յանուկովիչի՝ ԵՄ-ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին որոշումը պառակտել է երկիրը: Եվրոպայի և ԱՄՆ-ի դեսպանները նետվել են Կիև՝ ճգնաժամը զսպելու հույսով, այն դեպքում, երբ ռուսները ևս փորձում են իրադարձությունները ձևավորել՝ ելնելով իրենց շահերից:
Ըստ պարբերականի՝ այսօրվա դրությամբ ակնհայտ է, որ առաջին հերթին ԵՄ-ի առաջարկած գործարքը դեռևս ուժի մեջ է, և Յանուկովիչը վերջնականապես չի մերժել եվրոպական ընտրությունը: Մյուս կողմից՝ Յանուկովիչը հավատացած է, որ ֆինանսական օգնությունը, որը երկիրը կստանա հավատարմության դիմաց, կփրկի իր քաղաքական դիրքը: Սակայն Ուկրաինայում քաղաքական հարցերը դիտարկվում են Եվրոպայի հետ գործարքից առանձին:
Կիևում ցուցարարները բողոքում են իշխանության ոչ կոմպետենտությունից, կոռուպցիայից, բարդություններից, որոնց բախվում են փոքր ձեռնարկությունները, և նախագահի անձնական թերություններից: Նրանք ուղղակի չեն բավարարվի դեպի Եվրոպա կուրսի փոփոխությունից, չնայած հնարավոր է հանգստանան փոփոխություններից՝ նշում է թերթը:
Միևնույն ժամանակ, այսօրվա դրությամբ նման բան չի առաջարկվում, և վտանգ կա, որ կառավարությունը կոշտ միջոցների կդիմի, որոնք ողբերգական հետևանքներ կարող են ունենալ:









































