Լոնդոնի «Արսենալ»-ի կազմը կարող է համալրել հերթական ֆրանսիացի ֆուտբոլիստը:
Metro-ի փոխանցմամբ՝ «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է իր թիմում տեսնել «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Անտուան Գրիզմանին:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է Գրիզմանի տրանսֆերի դիմաց 20 մլն ֆունտ վճարել:









































