Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է իր և թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հարաբերությունների մասին: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը շատ գոհ է, որ աշխատում է իսպանացի մասնագետի գլխավորությամբ:
«Գվարդիոլայի հետ հիանալի հարաբերություններ ունենք: Մենք լավ ենք հասկանում միմյանց: Հիանալի է, երբ հնարավորություն կա բարելավել խաղը մարզիչների օգնությամբ: Գվարդիոլան պատրաստակամ է, և ես զգում եմ, որ նա վստահում է ինձ:
Ժամանակին Պեպը հզոր ֆուտբոլիստ է եղել և մեծ հաջողությունների է հասել ուժեղագույն այլ խաղացողների հետ: Խաղադաշտում նա ինձ գործողությունների ազատություն է տալիս: Ասում է, որ պետք է շատ շարժվեմ և զգամ գնդակը: Գվարդիոլան շատ խելացի է` կյանքում և ֆուտբոլի հետ կապված բոլոր հարցերում»,- ասել է Ռիբերին:





































