ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին իր կարծիքն է հայտնել 2014 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության մասին:
« «Մունդիալ-2014»-ի վիճակահանության ժամանակ չի եղել ոչ մի խարդախություն կամ շահարկում: Ես անձամբ ներկա եմ եղել այնտեղ ու կարող եմ հաստատել, որ արարողությունն անցել է լրիվ ազնվորեն:
Վիճակահանությունն անցկացվել է` հաշվի առնելով այն փաստը, որ հնարավոր չէ միևնույն խմբում ընդգրկել 2 հավաքականների Հարավային Ամերիկայից և 2-ից ավել ընտրանիների` Եվրոպայից: Այժմ մեզ կարևոր խաղեր են սպասվում ամբողջ մրցաշարի ընթացքում, բայց Բրազիլիայում հաղթանակելու համար թիմերին, միևնույնն է, հարկավոր է լինելու հաղթել բոլոր մրցակիցներին»,- ասել է Պլատինին:







































