Eurosport.ru կայքը ներկայացրել է երկրպագուների քվեարկության արդյունքում կազմված Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականը:
Այն կազմված է 1 դարպասապահից, 2-ական եզրային ու կենտրոնական պաշտպաններից, կենտրոնական կիսապաշտպանից, 2 եզրային կիսապաշտպաններից, փլեյմեյքերից և 2 հարձակվողներից:
Նշենք, որ հարձակվողական զույգը կազմել են Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի բրազիլացի խաղացող Հալկը:
Հայ հարձակվողը ստացել է ձայների 40 տոկոսը: Մովսիսյանն առաջին շրջանից հետո «Ռոստով»-ի հարձակվող Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը` խփած 12-ական գոլերով:











































