Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի «Ստյաուա»-ի դեմ խաղից առաջ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կատակով քննադատության է ենթարկել իր թիմի պաշտպանության գիծը:
Մոուրինյոյի թիմը մեկ խաղի ընթացքում միջինը 1.13 գոլ է բաց թողնում: Ավելի շատ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները գոլեր են խփում ստանդարտ դիրքերից: Մասնագետի կարծիքով` ստանդարտ դիրքերից կարող են գոլ խփել անգամ մանեկենները:
«Կծիծաղեք, բայց ես կարծում եմ, որ ստանդարտ դիրքերից կարող են գոլ խփել անգամ մանեկեննրը: Կարծում եմ` մենք լավագույն թիմն ենք խմբում և պետք է ապացուցենք դա` զբաղեցնելով առաջին տեղը»,- Sky Sport-ը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը:









































