Friday, 19 06 2026
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»

Ատամներով պաշտպանեք հասարակության, ոչ թե Ձեր շահերը. Փոստանջյանը՝ ԱԺ նախագահին

Ազգային ժողովում դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստին թեժ քննարկումներ են, որի պատճառը Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացրած «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն է: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրեց բիզնես գործունեություն ծավալելու և սեփական շահերով առաջնորդվելու համար:

«Մեծ գործարարները, ովքեր ունեն լճեր, ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, օրինակ՝ իմ թիկունքում նստած պարոն Աբրահամյանը, ով արտահերթ ելույթով հանդես եկավ ու փորձեց քննադատել օրենքի նախագիծը: Նա այստեղ ունի իր շահը՝ ակնհայտ է: Ակնհայտ է նաև, որ այստեղ փոքր ձեռնարկատերերի շահերն էր ներկայացնում Լյովա Խաչատրյանը. այստեղ էլ է ակնհայտ խտրական մոտեցումը:

Ո՞վ չգիտի, որ ՀՀ-ն իրավական երկիր չէ ու կարող են նրանք դուրս մնալ մրցակցությունից և մեծ տնտեսվարողներին մրցակցությանը դիմանալը հեշտ է, որովհետև նրանք կարող են 300.000 դրամը մուծել խախտումներ կատարելու դեպքում, իսկ փոքրերը, իհարկե, դուրս կմնան»,- ասաց նա՝ նկատելով, որ դա ակնհայտ է:

Ըստ Փոստանջյանի՝ մյուս կողմից էլ ակնհայտ է, որ կառավարությունը, չկարողանալով կազմակերպել իր աշխատանքը, փորձում է այս միջոցով կարգավորել, պատժամիջոցներ կիրառել ու վերահսկել իրավիճակը: Պատգամավորի համոզմամբ՝ պետք է վերացնել մենաշնորհները, ոչ թե նման փորձ կատարել, սանկցիաների միջոցով կատարել հարցը:

«Ես չեմ հավատում, որ սանկցիաները կլուծեն հարցը, որովհետև մեծերը կվճարեն, իսկ փոքրերը դուրս կմնան մրցակցությունից: Ակնհայտ երևում է, թե ինչպես են ատամներով իրենց շահը պահում խորհրդարանում նստած մեծ ձեռնարկատերերը: Պարո՛ն Աբրահամյան, ես Ձեզ խորհուրդ կտայի, որ գոնե դուք արտահերթ ելույթով հանդես չգայիք, ու չմատնեիք մեծ տնտեսվարող սուբյեկտների ախորժակը»,- ասաց նա:

Փոստանջյանը դա բնութագրեց իբրև տգեղ երևույթ, որ հասկանում է՝ հայոց խորհրդարանում այս պահին շահերի բախում է տեղի ունեցել, ու ամեն մեկը ատամներով շահերն է պահում: Պատգամավորն ԱԺ նախագահին խորհուրդ տվեց ատամներով պաշտպանել հասարակության շահը, ոչ թե իր անձնական շահերը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում