Դոնեցկի «Շախտյոր»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆում թիմի ելույթներից իր ակնկալիքների մասին:
«Կարծում եմ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարելի է դասել Չեմպիոնների Լիգայի ֆավորիտների թվին: Պետք է բարելավել մեր խաղը մրցաշարի շրջանակներում, որպեսզի կարողանանք առաջ շարժվել:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է փորձի Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ»,- Bild-ը մեջբերում է շոտլանդացի մասնագետի խոսքերը:






































