Երեկ երեկոյան Հոլիվուդում կայացել է American Film Institute Life Achievement Award մրցանակների հանձնման 46-րդ արարողությունը։ Այս տարի հանդիսությունը նվիրված է եղել Ջորջ Քլունիին և կինոյի ոլորտում նրա նվաճումներին։ Իհարկե, դերասանին ուղեկցել է նրա պաշտելի կինը՝ Ամալ Քլունին, որը Prada բրենդի շքեղ զգեստ էր հագել։
![]()
Ջորջն ու Ամալը չէին թաքցնում իրենց զգացմունքնրը։ Աստղերը ոչ միայն իրար ձեռք էին բռնել և փաթաթված էին, այլև միմյանց համբույրներ էին շռայլում, որոնք երբեմն չափից ավելի կրքոտ էին լինում։ Նրանց միջև փոխադարձ քնքշանքները երկրպագուների ծափահարություններով էին ուղեկցվում։ Մրցանակաբաշխությունից հետո նրանք կրկին Իտալիա կվերադառնան, որտեղ ամբողջ ամառ կհանգստանան Կոմո լճի ափին իրենց առանձնատանը։










































