Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր հարձակվող տեսնել թիմում, բայց թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչը մերժել է պորտուգալացու խնդրանքը:
Մոուրինյոն դժգոհ է «Չելսի»-ի հարձակվողների արդյունավետությունից:
Այնուամենայնիվ, մինչև 2014թ. ամառային տրանսֆերային պատուհանը նա ստիպված է լինելու բավարարվել հարձակման գծի ներկայիս խաղացողներով՝ Ֆերնանդո Տորես, Դեմբա Բա, Սամուել Էտո՛Օ:






































