Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
«Քաղաքագիտական տարրական պահանջ է, որ կառավարության ծրագիրը պետք է լիներ կառավարություն կազմող քաղաքական ուժերի՝ «Ելք» դաշինքի, ՀՅԴ-ի և «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրերի միավորում, որը նաև պատկերացում կտար, թե որ քաղաքական ուժն է այս քաղաքական փաստաթղթի պատասխանատուն»,- իր ելույթում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ ներկայացվածը ոչ թե ծրագիր է, այլ քաղաքական ուղերձ միայն՝ պրեամբլուա. «Ծրագրի հեղինակները հեռու են այն պատկերացումներից, թե ինչպես են պետությունը կառավարում: Դա, բացի սիրուց, համերաշխությունից, պահանջում է գիտելիք, իմացություն, կազմակերպչական ունակություններ»:
Նաղդալյանը նշեց, որ այս ծրագրի գլխավոր ուղղությունն ու գործիքը պոպուլիզմն է, որը մասամբ բացատրվում է հանրային աջակցությունը չկորցնելու ցանկությամբ. «Ինչպե՞ս են աշխատելու նախարարությունները առանց գործունեության ծրագրի»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































