Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ներառվել Time ամսագրի «Տարվա մարդ» կոչման հավակնորդների տասնյակի մեջ: Այս մասին են վկայում պարբերականի կայքում քվեարկության արդյունքները:
Հավակնորդների տասնյակում են հայտնվել այլ համաշխարհային առաջնորդներ, ինչպես, օրինակ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Շորթ-լիստում է հայտնվել նաև ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Սակայն քվեարկության արդյունքում նրանց ստացած ձայների թիվը չի նշվում:
Նոյեմբերի վերջին ցուցակը գլխավորում էր ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը` ձայների 29.8 տոկոսով: Իսկ Պուտինն այդ ժամանակ գտնվում էր 8-րդ տեղում:









































