Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պատասխանել է այն հարցին, թե որ ակումբի մարզաշապիկն է երազել կրել մանուկ հասակում:
«Ես մեծացել եմ «Այաքս»-ում, ուստի միշտ երազել եմ կրել նրա կարմիր և սպիտակ մարզաշապիկը: Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա մանուկ հասակում ինձ դուր էր գալիս Զիդանի, Ֆիգուի ու Ռոնալդոյի ժամանակների «Ռեալ»-ը: Նրանք իմ սերնդի կուռքերն էին:
Ես ինձ չէր համարում եսասեր ֆուտբոլիստ: Մարդիկ նույն բանում են մեղադրում նաև, օրինակ` Արիեն Ռոբենին: Պարզապես կա խաղացողների տեսակ, որոնց դուր է գալիս դրիբլինգի դիմել: Եթե դու լավ դրիբլինգի ես տիրապետում, ապա մարդիկ մտածում են, որ դու եսասեր ես, քանի որ չես խաղում փոխանցումներով, ոչ միշտ ես գտնում խաղընկերներին: Ուստի և խոսում են, որ Օզբիլիսն ու Ռոբենը եսասեր ֆուտբոլիստներ են, բայց դա այդպես չէ»,- ասել է Օզբիլիսը:









































