Ռուսական էստրադայի աստղ Ալսուն ուրախությամբ տեղեկացրել է իր երկրպագուներին ՌԴ վաստակավոր արտիստի կոչում ստանալու վերաբերյալ: Ալսուն համացանցում հրապարակել է ՌԴ նախագահի հրամանագրի լուսանկարը՝ գրում է news.rambler.ru-ն:

Երգչուհու երկրպագուները զարմանք են հայտնել կառավարության որոշման առիթով: «Ներեցեք, իհարկե, բայց ինչի՞ համար: Գուցե ձեզ նախագահն ընտրել է, որովհետև դուք նրան ոգևորել եք զրոներո՞վ: Ժողովրդական արտիստը պետք է ընտրվի ժողովրդի կողմից: Դուք, իհարկե, տաղանդավոր եք, բայց ձեզ վաղուց չենք տեսնում երաժշտական աշխարհում»,- գրել է օգտատերերից մեկը:











































