Մոսկվայի «Սպարտակ»-ը պատրաստվում է առաջիկա ձմեռային ուսումնամարզական հավաքներից մեկն անցկացնել Հայաստանում:
Ակումբի ղեկավարներն արդեն եղել են Երևանում և ծանոթացել ենթակառուցվածքներին: Ինչպես գիտեք, մոսկովյան ակումբում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքկանի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը:
Հավելենք, որ ակումբը ձմեռային ընդմիջման է գնացել՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնել 3-րդ հորիզոնականում:










































