Երաժիշտներ Բիլլի Ջոելն ու Կարլոս Սանտանան դարձել են ԱՄՆ-ում շնորհվող ամենահեղինակավոր մրցանակներից մեկի դափնեկիր՝ ստեղծագործական գործունեության համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին՝ Ջոն Քենեդու անվան արվեստի վաշինգտոնյան կենտրոնում: Հենց այդ կենտրոնն է, որը համարվում է ԱՄՆ մայրաքաղաքի խոշորագույն թատերահամերգային հարթակը, ավանդաբար հայտարարում ակնառու մշակույթի գործիչների անունները:
Այս անգամ մրցանակներ ստացած հայտնի երաժիշտների թվում է ջազային դաշնակահար Հերբի Հենկոկը: Մրցանակի են արժանացել նաև օպերային երգչուհի Մարտինա Արոյոն և դերասանուհի Շիրլի Մաքլեյնը:
Մրցանակաբաշխության նախօրեին դափնեկիրներին ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նա նշել է, որ դափնեկիրներից յուրաքանչյուրը «արժանի է լավագույններից լավագույնի» կոչման:
«Այդ մարդկանց հաղթանակը ամրացնում է մեր ոգին, բարձրացնում մեր ազգը և մեր աշխարհը դարձնում ավելի լավն ու հարուստ»,- ասել է Օբաման:
Քենեդ-կենտրոնի պատվավոր մրցանակները շնորհվում են 1978-ից ու համարվում արտիստների բարձրագույն պարգևներից մեկը:











































