Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մետրոյով երթևեկությունը անվճար է դարձել՝ երկրում երթևեկության տոմսեր պատրատելու թղթի բացակայության պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Իշխանությունները ստիպել են մայրաքաղաքի մետրոպոլիտենի 53 կայարաններին բացել պտտադռնակները և ուղևորներին առանց տոմսերի ներս թողնել։ Ինչպես գրում է գործակալությունը՝ ամեն օր Կարակասի մետրոյից ավելի քան երկու միլիոն մարդ է օգտվում։
Նման միջոցը կապված է մետրոյի սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ հումքի, ինչպես նաև տոմսերի համար թղթի՝ ներմուծումների դադարեցման հետ։
Վենեսուելան գտնվում է խիստ տնտեսական ճգնաժամի պայմաններում և ստիպված է խնայել նաև տրանսպորտային համակարգի ծախսերի վրա։










































