«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին վստահ է, որ կարող է օգնել թիմին` հաղթահարելու առկա խնդիրները:
«Նախորդ մրցաշրջանում առաջնության առաջին կեսը մեզ համար շատ վատ ընթացավ, այնուհետև ամեն ինչ վերցրի իմ հսկողության տակ:
Երրորդ տեղը զբաղեցրեցինք` «Միլան»-ի գործերին ուշադրությունս սևեռելուց հետո: Կարծում եմ` այժմ թիմը կրկին իմ օգնության կարիքն ունի»,- Football Italia-ն մեջբերում է Բերլուսկոնիի խոսքերը:







































