Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը և նրա կինը՝ Իրինա Շեյքը, հաճախ են զբոսնում հանրային վայրերում իրենց մեկամյա դստեր հետ՝ գրում է newsyou.info-ն:

Երկրպագուները նկատել են Բրեդլիի քնքնուշ վերաբերմունքը դստեր նկատմամբ: Նրանց կարծիքով՝ փոքրիկ Լեան ավելի նման է Կուպերների ընտանիքին և մեծանալով կդառնա կապույտ աչքերով շիկահեր աղջիկ: Շատերն էլ կարծում են, որ տարիքի հետ նրա մազերը կմգանան, ինչպես սովորաբար լինում է նրա տարիքի երեխաների դեպքում:
Փողոցում ազատ զբոսնելիս զույգը միանգամայն բնական պահվածք է ցուցաբերում: Երկուսն էլ ազատ հագուստով են հագնում, Իրինան նույնիսկ առանց դիմահարդարման է լինում: Դա, սակայն, չի խանգարում, որ նրանց անմիջապես նկատեն և հիանան ուշադիր հայրիկի պահվածքով:










































