Իտալական «Միլան»-ը դիտարկում է պաշտպանության ձախ եզրն ամրապնդելու հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է Corriere della Sera-ն, «ռոսսոների»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուի ծառայություններով:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխությունն ավելի հավանական է առաջիկա ամռանը, քանի որ ձմռանը մադրիդյան ակումբը դժվար թե համաձայնի բաց թողնել իր խաղացողին:








































