Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ ակումբի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին արժանի է այս տարվա արդյունքներով ստանալու «Ոսկե գնդակ» մրցանակը:
«Ռիբերին անհավանական է անցկացրել նախորդ մրցաշրջանը: Նա առհասարակ հիանալի կարիերա ունի: Ու Ռիբերիի ցուցադրած խաղը հանդիսանում է այս տարում մեր վստահ ելույթների հիմնական պատճառներից մեկը: Անխոս, մեր թիմի մյուս ֆուտբոլիստները նույնպես լավ են խաղում, սակայն դա հատկապես վերաբերում է Ռիբերիին:
«Բավարիա»-ն` նրա ու Յուպ Հայնկեսի գլխավորությամբ, նախորդ մրցաշրջանում հաղթեց հնարավոր ամեն ինչ: Իհարկե, Ֆրանկն արժանի է «Ոսկե գնդակ»-ին: Անխոս, կան նաև այլ հիանալի ֆուտբոլիստներ, օրինակ` Մեսսին ու Ռոնալդուն, կամ այլ մեկը: Սակայն, անկասկած, նախորդ մրցաշրջանը Ռիբերիի համար պարզապես անկրկնելի էր:
Կհաղթի նա «Ոսկե գնդակ»-ը, թե ոչ, դա չի փոխի նրա կյանքը, կարիերան, կամ մեր կարծիքը նրա մասին»,- ասել է իսպանացի մասնագետը:






































