«Երևանի ավագանու նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ավագանին բարձրացնում է Երևանի բնակիչների շահերի և մայրաքաղաքի հետ կապ չունեցող խնդիրներ:
Նա տեղեկացրեց, որ քաղաքապետարանի մոտ ինչ-որ երեխաների են բերել մանկապարտեզներից. «Պարոն Մարգարյանը այստեղ էլ է չարաշահել իր պաշտոնեական դիրքը՝ այս երեխաներին բերելով այստեղ: Բայց երեխաները ցանկանում են տեսնել բեմադրությունը, որի համար քաղաքապետարանը տարբեր առիթներով դուրս է գրում միլիոնավոր դոլարներ: Եվ վերջին բեմադրությանը՝ կապված մեր պետականության 100-ամյակի հետ, հսկայական գումարներ են ծախսվել: Բայց երեխաները բեմադրությունն այդպես էլ չեն տեսել: Երեխաները, սակայն, բեմադրություն են պահանջում»:
Նա Տարոն Մարգարյանին հորդորեց թույլ տալ այդ երեխաների մուտքը քաղաքապետարան, որ նրանք այդ բեմադրությունը տեսնեն՝ նրա մասնակցությամբ. «Թե ինչպես եք դուք մսխում հանրային միջոցները: Ձեր պարտականությունն է՝ գնացեք և իմացեք՝ ինչի համար են բերել այդ երեխաներին»:
«Քաղաքապետարանի դիմաց երևի իրենց ակցիան են անում մեր կողմնակիցները»,- ասաց Տարոն Մարգարյանը, և հակադարձելով Զարուհի Փոստանջյանին՝ ասաց. «Իմ պարտականությունները ես լավ գիտեմ, և երբ պետք լինի, ես կմոտենամ նրանց: Դուք ձեր պարտականությունների մեջ մնացեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































