ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է Ֆլորիդա նահանգի Ֆորթ Մեյերս քաղաքի բնակչին, որը փակ մեքենայի մեջ թողնելով 4 ամսական դստերը` գնացել էր սթրիփ-ակումբ: Կայանած մեքենայի մեջ երեխային նկատել է անցորդներից մեկը, ով անհապաղ դիմել է ոստիկանությանը: Այս մասին հայտնում է RIA Novostin:
Ոստիկանները ստիպված են եղել կոտրել մեքենայի ապակին, քանի որ չեն կարողացել գտնել մեքենայի տիրոջը: Պարզվել է, որ երեխան մեքենայի մեջ է մնացել ավելի քան 3 ժամ: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Երեխայի հորը ձերբակալել են երեխայի նկատմամբ պարտավորությունները չկատարելու համար: Երեկ 21-ամյա հայրը ներկայացել է դատալսմանը, որի ընթացքում սահմանվել է 100 հազար դոլարի գրավ:
Նման դեպքեր հաճախ են պատահում ԱՄՆ-ում, որոնցից շատերն ունենում են ողբերգական ավարտ:









































