«Մենք պայքարը շարունակելու ենք մինչև վերջ, իրականացնելու ենք բողոքի ակցիաներ: Մեր պահանջների հիմքում ընկած հիմնական խնդիրներն են՝ ակադեմիական ազատությունը և ռեսուրսների անարդյունավետ վատնումը: Ռեկտորի կուսակցական պատկանելությունը ևս կարևոր խնդիր է, բայց դա չէ հիմնական շարժառիթը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են իրականցնում՝ պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում:
Դավիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի հայտարարությանը, թե իրեն քննադատում են իր քաղաքական հայացքների համար և ճնշման են ենթարկում: «Եթե ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիաները, քննադատությունը և իրենց խնդիրների բարձրաձայնումը ԵՊՀ ռեկտորը դիտարկում է որպես հալածանք, ուրեմն նա չի պատկերացնում, թե ինչ է մասնակցային ժողովրդավարությունը, չգիտի՝ ինչ է քննադատությունը և ինչ է նշանակում իր խնդիրների մասին բարձրաձայնելու համար տարբեր մեթոդներ կիրառելու ուսանողի իրավունքը: Մենք ցավում ենք, որ ԵՊՀ ռեկտորը մտածում է, որ իրենք հետապնդում են քաղաքական հայացքների համար: Մեզ համար կարևոր չէ, թե ԵՊՀ ռեկտորը որ կուսակցությունից կլինի, մեր կարծիքով՝ համալսարանի ղեկավարը չպետք է լինի որևէ կուսակցության պատկանող անձ»,- նշեց ԵՊՀ ուսանողը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































