Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պաշտոնական այցով մեկնել է Իսրայել: Այս մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը:
Ըստ նախնական տվյալների` այցի շրջանակներում Ալասանիան հանդիպումներ կունենա Իսրայելի պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Գերատեսչությունում նշել են, որ կողմերը կքննարկեն համագործակցությունը ռազմական ոլորտում:










































