Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի նախագահ Մովսես Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Սպիտակի երկրաշարժից քաղած դասերից, նշեց, որ այսօր խիտ բնակեցված վայրերում եթե աղետ տեղի ունենա, հետևանքներն անդառնալի կլինեն:
Հատկապես ծանր է վիճակը Երևանի կենտրոնում, որտեղ խիտ կառուցապատման հետևանքով տարհանումը խիստ դժվարացել է. «Ցավոք սրտի, փաստ է, որ մենք Երևանում ապրում ենք այնպիսի պայմաններում, որ եթե աղետ պատահեց, հետևանքները շատ տխուր կլինեն»:
Ինչ վերաբերում է բնակչության պատրաստվածությանը, ապա նա նշեց, որ երկրաշարժից քառորդ դար հետո այս ուղղությամբ բավականին աշխատանք է կատարվել, բացի այդ՝ ամենօրյա մեր վարվելակերպով կարող ենք նվազեցնել ռիսկերը: Պետք է տանը՝ դռան մոտ ունենալ առաջին օգնության փաթեթ, որով հնարավոր կլինի երեք-չորս օր դիմանալ:









































