ԱՄՆ-ն արգելել է Թուրքմենստանից բամբակի և դրանից պատրաստված գործվածքների ներկրումը։ Նման որոշման պատճառը Թուրքմենստանում բամբակի ֆերմաներում աշխատանքային անպատշաճ պայմանների կասկածն է։ Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Մաքսային ծառայությանը։
«Մաքսային և սահմանապահ ծառայության (CBP) որոշումից հետո արտադրողները և առևտրային ցանցերը ստիպված են բացառել թուրքմենական բամբակներից պատրաստված գործվածքների մատակարարումները»,-ասել է երեխաների աշխատանքի և ստրկության չեզոքացման նախագծի մշակողներից Պատրիշա Ջուրևիցը։
Նշվում է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ եզրակացրել է, որ Թուրքմենիայի կառավարությունը բամբակի արտադրությունում աշխատող քաղաքացիների համար ստրկական պայմաններ է ստեղծել։









































