Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի` այս տարվա «Ոսկե գնդակ»-ը նվաճելու հնարավորությունների մասին:
«Իմ կարծիքով, տարվա լավագույն ֆուտբոլիստ պետք է ճանաչվի նա, ով շատ գոլեր է խփում ու թիմին պարգևում տիտղոսներ: Պետք չէ ընտրել խաղացողի, ով ոչինչ չի հաղթել և մրցակցի դարպասին վճռորոշ գնդակ չի խփել:
Քրիշտիանուն մշտապես շատ գոլեր է խփում, բայց դրանցից քանի՞սն են կարևոր եղել: Շվեդիայի հավաքականի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ` այդ գոլերը խփվել են ընդամենն անցումային խաղերում:
Դրանք պետք չէ կարևոր անվանել, քանի որ խոսքն անցումային հանդիպումների մասին է: Իմ կարծիքով, կարգը հաստատվում է, երբ դու մրցաշար ես դուրս գալիս անմիջապես, այլ ոչ թե փլեյ-օֆֆի միջոցով»,- ասել է Ալվեսը:








































